Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

«Կասկածելի» դեմքերը հրավիրվել են բաժին

«Կասկածելի» դեմքերը հրավիրվել են բաժին
17.04.2015 | 00:11

Չնայած երեկ հայրենի Ոստիկանության օրն էր, սակայն կարգ ու կանոնի պահապանները, կարելի է ասել, ժամանակ էլ չունեն իրար շնորհավորելու: Այս օրերին նրանք արտակարգ ռեժիմով են աշխատում: Մեր տեղեկություններով` ողջ Հայաստանի ոստիկանական ուժերը «մարտական» վիճակի են բերված: Ապրիլի 24-ին Երևանում աննախադեպ թվով ոստիկաններ կլինեն` հասարակական կարգը պահպանելու, հնարավոր խնդիրներից խուսափելու համար: Ոստիկանությունը նաև «կանխարգելիչ» գործողությունների է դիմել: Բոլոր «կասկածելի» դեմքերը հրավիրվել են բաժին, նրանց հետ բացատրական աշխատանք է իրականացվել:
Սակայն, անակնկալ վիճակներից խուսափելու համար ոստիկանությունն ամեն մի «քարի» ու «թփի» տակ ոստիկան է կանգնեցնելու, շատ լավ հասկանալով, որ նման մասշտաբի միջոցառումների ժամանակ ինչ ասես կարող է պատահել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ